Ինչի՞ց է առաջանում ձյունը (տեղեկատվական տեքստ)

Ինչի՞ց է առաջանում ձյունը (տեղեկատվական տեքստ)

Ձյան փաթիլը  գեղեցիկ է, չէ՞։ Երբ այդ փաթիլը տաքությունից հալչում է, ջուր է դառնում։ Մտածե՞լ ես, թե ինչից է առաջանում ձյունը։

Դու երևի գիտես, որ ամպը կազմված է ջրի մանր կաթիլներից։ Այդ կաթիլները կարող են անձրև կամ ձյուն դառնալ և թափվել երկնքից։

Եթե եղանակը ցուրտ չէ, կաթիլները անձրև են դառնում։ Ցուրտ եղանակին կաթիլները վերածվում են փաթիլների։

Առաջադրանքներ

  1. Ճիշտ  պատասխաններն  ընդգծի՛ր։

Ա Ինչպիսի՞ն  է ձյան փաթիլը։

Փափուկ, սպիտակ, սառը, կոպիտ, գեղեցիկ, տաք, քնքուշ, նուրբ, թաց

Բ Ինչի՞ց  է  առաջանում  ձյան  փաթիլը։

Ամպից, արևից, ջրի կաթիլներից, լուսնից

Գ. Ջրի կաթիլները երկնքում ե՞րբ են ձյան փաթիլներ դառնում։

Երբ շոգ է։

Երբ եղանակը տաք է։

Երբ ցուրտ է։

Գեղամ  Սարյան «Փափուկ ձյուն»

Գեղամ  Սարյան «Փափուկ ձյուն»

Ձյո՜ւն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,

Զգո՜ւյշ իջիր դաշտերին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,

Ծաղիկները չարթնանան,

Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,

Զգույշ, զգույշ անսահման:

Ձյո՜ւն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,

Հանգիստ, խաղաղ իջիր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

հանդարտ — խաղաղ, հանգիստ, մեղմ

հեզ — մեղմ, քնքուշ

վար -ներքև

ցրտահար — ցրտից վնասված, ցուրտը տարած

Առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ տրամադրություն  է  արտահայտված  բանաստեղծության մեջ, ընդգծի՛ր։

Խաղալ-անհանգիստ

ուրախ-տխուր

բարի-չար

2․Նկարի՛ր  բանաստեղծությունը:

Ձմեռը

Ձմեռը

Մաս 1-ին

— Օ՜ֆ, ե՞րբ պիտի անցնի այս անպիտան ձմեռը,- ասում էին մարդիկ։

— Օ՜ֆ, ե՞րբ պիտի վերջանա այս դաժան ձմեռը,- բողոքում էին կենդանիները նեղ որջերում։

— Օ՜ֆ, ե՞րբ պիտի ազատվենք այս անտանելի ձմռան ձյունից,- տրտնջում էին թռչունները մերկ ճյուղերի վրա։

Սաստիկ բարկացավ ձմեռը և որոշեց միանգամից ոչնչացնել ամենքին։

Ձայն տվեց սառը քամիներին, կանչեց սառնամանիքներին, հավաքեց իր ամբողջ ուժը և հարձակվեց աշխարհի վրա։

Խորը ձյունով բռնեց բոլոր ճամփաները, սառույցով կապեց գետերը, սառցե սրեր կախեց տանիքներից ու ծառերից, սառցե վարագույրներ քաշեց պատուհաններին, ծածկեց բոլոր որջերի մուտքերը։ Բայց իզուր։

Թռչունները կուչ եկան տների ծածկերի տակ, ծխնելույզների մոտ, տաք ճեղքերի մեջ ու ապրեցին։

 Վայրի կենդանիները, հաստ մուշտակներ հագած, չվախեցան ձմռան բարկությունից, դուրս ելան՝ որս անելու։

Մարդիկ ամուր փակեցին պատուհաններն ու դռները, վառեցին վառարանները, տաք հագնվեցին ու գնացին իրենց գործին։

Մաս 2-րդ

Ձմեռն այս բոլորը տեսավ ու հուսահատվեց։

Ցուրտը օր օրի թուլացավ, արևը գնալով ավելի տաքացավ, լսվեց ջրերի գլգլոցը, թռչունները երգեցին, դաշտերը քիչ-քիչ կանաչ հագան, ու մարդիկ բացեցին դուռ ու լուսամուտ։

 Գարուն էր։

Առաջադրանքներ

Read more