Մանկավարժական ձմեռային ճամբար

Մանկավարժական ձմեռային ճամբար

Մանկավարժական ձմեռային ճամբար․ ուղղությունները

Բովանդակությունը (տես նաև լաբորատորիայի բլոգում)

  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, գնահատում
  • Ուսումնական երկրորդ շրջանի նախագծերի հրապարակում
  • Աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով
  • Մասնագիտական զարգացման սեմինարներ, հավաքներ

Հունվարի 3-5 հեռավար աշխատանքի բովանդակությունը

  • Ուսումնական 2-րդ շրջանի նախագծերի, աշխատակարգերի լրամշակում
  • Հունվարյան ստուգատեսների նախագծերի, օրացույցների լրամշակում
  • Հունվարի 2- Ենթակայքի պատասխանատու
  • Հունվարի 5- Մասնակցություն Ուսուցչի լույսին
Read more
Ուսումնական ձմեռ

Ուսումնական ձմեռ

Ուսումնական ձմեռ: Ընտանեկան նախագծեր

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողներ, ընտանիքներ

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 26-հունվարի 8

Ուսումնական ձմեռ: Առցանց աշխատանքներ, ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:

  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորյա բարեմաղթանքներ, ասիկներ: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի,տեսանյութի տեսքով:
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Ձմեռային, ամանորյա ֆոտոշարերի հրապարակում
  • Ամանորյա  շնորհավորական մեդիաբացիկներ Paint նկարչական ծրագրով

Աշխատանքներն ուղարկիր sidonya@mskh.am հասցեին կամ ֆեսբուքյան էջին:

Ավարտուն նյութերը կհրապարակվեն Արևելյան դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա դասարանական օրացույց

Աշխատանքային նախագծեր՝

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծի ընթացքում իրականացրած աշխատանքներ

Ռադիո

Ամանորյա տոնական թողարկում «Զար-Զընգը» ռադիոյի եթերում:

Ֆլեշմոբեր

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 9 աշխատանքի ստուգում

Պարուսուցում «Թաշկինակներով պար»

Պարուսուցում «Թաշկինակներով պար»

Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիները պատրաստվում են դեկտեմբերի 20-ին կայանալիք Ամանորի ծեսին։ Նախապատրաստական փուլում համագործակցում ենք պարուսույց Լաերտ Գրիգորյանի հետ և սովորորում «Թաշկինակներով պարը»։

Ամանորյա կախազարդեր

Ամանորյա կախազարդեր

Ամանորին ընդառաջ շարունակում ենք ձևավորել մեր միջավայրը։ Այս անգամ սեբաստացի ծնողներ՝ Հերմինեի, Սաթենիկի և Լուսինեի հետ իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ փայտե շրջանակների վրա նկարեցինք ամանորյա պատկերներ։ Ստացված կախազարդերն իրենց տեղը կգտնեն ինչպես մեր դասարանում, այնպես էլ Արևելքի ընդարձակ սրահում։

Նկարաշար՝