Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն

Ճամբարային տոնական օրը Արևելյան դպրոցում սկսեցինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի մեկնարկով, որից հետո ճամբարային ջոկատները կոմիտասյան ստեղծագործությունները  տարածեցին երևանյան պուրակներում։ Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակում «Զար զընգը», «Մենք» ճամբարային ջոկատներն ու 5-6 տարեկանները միասին իրականացրին «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը, որից հետո նկարեցին գունավոր կավիճներով, դե իսկ պղպջակներն ու կրթահամալիրի կողմից կազմակերպված պաղպաղակի հյուրասիրությունն օրը խինդով և հրճվանքով լցրին: Տոնական օրը շարունակեցինք Արևելքի լողափում, մարզվեցինք ընկեր Սմբատի հետ, ցնցուղ ընդունեցինք ու չլմփ՝ անհամբեր ու ոգևորված ճամբարականները հայտնվեցին լողավազանում։

Օրվա մասին պատմող տեսանյութեր՝

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի իրականացում

Ջրային հրճվանք՝