Գնահատման կարգի գործունեության արդյունքներ-վերլուծություն

Գնահատման կարգի գործունեության արդյունքներ-վերլուծություն

Կարգը, հիմնավորումները

2021-2022 ուսումնական տարի

  1. Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին, ավագ դպրոցներում սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է նրա գործունեության բոլոր ձևերի արդյունքներով, այդ թվում՝
  2. ուսումնական առաջին, երրորդ շրջանների առկա, առցանց, հեռավար կազմակերպվող ուսումնական պարապմունքների տարբեր ձևեր, այդ թվում՝ ուսումնական նախագծեր, ճամփորդություններ.
  3. երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանների՝ հունվարյան և հունիսյան ուսումնական ճամբարների ուսումնական նախագծեր,
  4. հայրենագիտական, բնապահպանական, մարզական, ազգագրական, գյուղական, արշավախմբային, 9-11-րդ դասարաններում՝ նաև ռազմամարզական, այլ ճամբարներ, ստեղծագործական հավաքներ.
  5. ուսումնական օրացույցով որոշված շուրջտարյա-ամենամյա հանրակրթական ստուգատեսներ, փառատոներ, մարզատոներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ, արտադրությամբ ուսուցման նախագծեր, 9-12-րդ դասարաններում՝ մասնագիտական կողմնորոշման նախագծեր.
  6. լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանք, ինքնակրթության նախագծեր, առարկայական ֆլեշմոբներ, սովորողի նախասիրությունների զարգացման դասընթացներ, հանրապետական, միջազգային նախագծերի, կրթական փոխանակումների ծրագրերի, կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս լրացուցիչ կրթության այլ ձևերի մասնակցություն։
  7. Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները գրանցվում են նրա անհատական ուսումնական բլոգում (3-րդ դասարանից սկսած), դպրոցի էլեկտրոնային մատյաններում, արտացոլվում են ուսուցիչների, ուսումնական նախագծերի բլոգներում, դպրոցի, ուսումնական կենտրոնի, կրթահամալիրի կայքերում։
  8. Ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա հավաքի և հունիսյան երկշաբաթյա ուսումնական ճամբարներում կազմակերպվող ամենամյա ստուգատեսների ժամանակ սովորողը ցուցադրում է ուսումնական տարվա ընթացքում իր ձեռքբերումները, ձևավորված-զարգացած կարողությունները, հմտությունները։
  9. Ուսումնական գործունեության արդյունքներով սովորողը կարող է պարգևատրվել, կրթահամալիրում սահմանված կարգով ամենամյա անվանական մրցանակ, կրթաթոշակ ստանալ։
  10. Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման՝ կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է սովորողի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս սովորողի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ Սովորողը կարող է կրկնել նախորդ ուսումնական տարվա նյութը ծնողի դիմումի հիման վրա, մանկավարժական խորհրդի որոշումով, եթե նա երկար ժամանակ բացակայել է, և հնարավոր չի եղել նրա ուսուցումը կազմակերպել տնային, առցանց, հեռավար ձևերով։
  11. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում 6-12-րդ դասարանում սովորողի 1-ին, 3-րդ շրջանների, տարեկան գնահատման արդյունքներն արտացոլվում են 10 միավորանոց համակարգով։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզից հանրապետության այլ դպրոց, արտերկիր տեղափոխվող 1-5-րդ դասարանցի սովորողի ուսումնական արդյունքները ներկայացվում են 10 միավորանոց համակարգով։
  12. Նախադպրոցական՝ «5 տարեկանների քառամյա ուսուցում» ծրագրի սովորողն իր, ծնողի, դասվարի համաձայնությամբ շարունակում է ուսումնառությունը ծրագրով ուսումնառության 2-րդ տարվա դասարանում կամ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարանում։
  13. 1-3-րդ դասարանի սովորողը տեղափոխվում է հաջորդ դասարան սովորողի զարգացման որակական բնութագրի հիման վրա(լրացված է Արևելյան դպրոց,գրասենյակի skydrive-ում )։ Երրորդ դասարանցին ունի ուսումնական բլոգ։ Երրորդ դասարանցին հունիսյան ճամբարում ցուցադրում է առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունները։
Ընտանեկան նախագծերի ներկայացում

Ընտանեկան նախագծերի ներկայացում

Հաջողած նախագծերի ներկայացում դպրոցի մանկավարժական
խորհրդին

Օրը՝ 28․06․2022թվ

Վայրը՝ Արևելյան դպրոց, Սեդա Վիրաբյանի դասարան-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի մանկավարժական խորհուրդ, կրթահամալիրի դպրոցների մանկավարժական խորհրդի մասնակիցներ

Թեմա՝  ընտանեկան նախագծեր
1-3-րդ դասարաններ․ դասվարներ
4-5-րդ դասարաներ․ Իվետա Ջանազյան

Սահիկաշարը՝

Դպիրյան հոդված՝ Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

Օրն Արևելքում

Օրն Արևելքում

Արևելյան դպրոցի դասավանդողներն այսօր ներկայացրին ընտրությամբ գործունեության խմբերի աշխատանքները՝

1-3-րդ․ Երաժշտական կրթություն․ Տաթև Մանվելյան
Անահիտ ՀարությունյանՄարիամ Մանասյան․ «Բանավոր մաթեմատիկան 1-3-րդ դաս․»
4-5-րդ․ Կինո-ֆոտո․ Սմբատ Պետրոսյան
Քանդակ․ Ալիս Գևորգյան, ոսկերչություն՝ Դավիթ Պետրսյան
Կերպարվեստ․ Թամար Հարությունյան
Հայրենագիտություն․ Արմինե Գոգինյան

Արևելքում այսօր իսկական ծիրանածես էր։ Ծիրանհավաքի ծեսով կազմակերպեցինք բերքահավաք, որին մասնակցեցին տարատարիք սեբաստացիներ։

Ընդհանուր պարապմունքից հետո դասվարները մասնակցեցին ՏՀՏ սեմինարի,որի ընթացքում Հերմինե Անտոնյանը ներկայացրեց գնահատման փորձնական կարգն ու ձևավորող գնահատման գործիքները։

Read more
Դասավանդողի բլոգի ներկայացում

Դասավանդողի բլոգի ներկայացում

Հաջողած նախագծերի ներկայացում դպրոցի մանկավարժական
խորհրդին

Օրը՝ 29․06․2022թվ

Վայրը՝ Արևելյան դպրոց, Սեդա Վիրաբյանի դասարան-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի մանկավարժական խորհուրդ, կրթահամալիրի դպրոցների մանկավարժական խորհրդի մասնակիցներ

Թեմա՝ դասավանդողի բլոգ

Սահիկաշարը՝