Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունիսյան ճամբար՝ 30.05-10․06

Ուսումնական ճամփորդություն՝«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում

Ռադիոթողարկում՝ Եթերում «Զար զընգը» ռադիոն է

Ուրախ մարզատոն։ Համագործակցություն  5-6 տարեկան «Բզեզիկների» հետ

Հունիսմեկյան գույներ, տրամադրություն։ «Հակաբացիլ Կոմիտաս» Սբ. Երրորդություն եկեղեցու հարակից բակում 

Ի՞նչ է ականը, ինչպե՞ս պաշտպանվել։ Հանդիպում «Առաքելություն Հայաստան» հասարակական, բարեգործական կազմակերպության անդամների հետ

Խաղում ենք սեղանի խաղեր

Խոհանոցային գործունեություն՝ մրգային ֆրեշի պատրաստում

Ֆլեշմոբյան խնդրի լուծում

Խոհանոցային գործունեություն՝ մրգային ֆրեշի պատրաստում

Խոհանոցային գործունեություն՝ մրգային ֆրեշի պատրաստում

Արևելյան դպրոցի «Զար զընգը» ջոկատի ճամբարականներն այսօր ծնողների օգնությամբ պատրաստեցին ելակով ու բանանով ֆրեշ:

Օրը թարմ և էներգիայով լի սկսելու լավագույն բաղադրատոմսը:

Տեսանյութ՝

«Երկրի օրը» ընտանեկան դպրոցներում

«Երկրի օրը» ընտանեկան դպրոցներում

Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր

Ժամանակահատված՝ 05․06․2022

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1.3 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակ՝

Մաքուր, խնամված միջավայրի ստեղծում։

Խնդիրներ՝

  • Ունենալ խնամված միջավայր
  • Սովորողի մոտ զարգացնել միջավայրի նկատմամբ հոգատարություն և խնամք։

Ընթացքը՝

Սովորողները ծնողների, ընտանիքի անդամների հետ շարունակում են խնամել իրենց շրջապատը՝ բակը, այգին, կանաչ անկյունը և այլն:

Կարող եք առաջարկել  այլընտրանքային ձեր հետաքրքիր նախագծերը կապված Երկրի օրվա տոնի հետ:

Արդյունքը տեսանկարում են, իսկ հղումն ուղարկում իմ էլ. հասցեին։