Ճամբարային օրն Արևելքում

Ճամբարային օրն Արևելքում

Հունիսի 21

Ճամբարային օրվա ընթացքում Արևելյան դպրոցում անդրադարձանք ուսումնական պլանների
փոփոխություններին, համեմատեցինք հանրակրթության պետական չափորոշիչով
որոշված հենքային ուսումնական պլանի հետ, այնուհետև  դասվարներն ու հայրենագետ Իվետա Ջանազյանը ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում սովորողների հետ կատարած մեկօրյա և եռօրյա ճամփորդությունները: Ընդմիջումից հետո մասնակցեցինք դասվարների համար նախատեսված լուսանկարչության արդյունավետ սեմինար-պարապմունքին, իսկ օրն ամփոփեցինք պարատանը։

Տեսանյութ՝

Հաջողած նախագծեր` Ճամփորդություններ 

Հաջողած նախագծեր` Ճամփորդություններ 

Մանկավարժական ճամբարի այսօրվա օրակարգում  ուսումնական ճամփորդություններն էին, որի ժամանակ դասվարները ներկայացրին սովորողների հետ անցած ճամփորդական մեկը մյուսից սիրուն նյութերը: Հայրենագիտության մեր շատ սիրելի ուսուցչուհին էլ` Իվետա Ջանազյանը, ներկայացրեց 4-5-րդ դասարանի սովորողների հետ կատարած մեկօրյա և եռօրյա ճամփորդությունները:

Նյութը՝ Տաթև Սահակյանի