2022-2023 ուստարվա աշխատանքային փաթեթ

2022-2023 ուստարվա աշխատանքային փաթեթ

Առարկայական ծրագրեր. 2022-2023 ուստարի

Դասվար՝ Սիդոնյա Վիրաբյան

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ

Դասարանական օրացույցի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:

Ուսումնական նախագծեր՝

Հունիս-օգոստոս «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծեր

Օգոստոսի 30՝ 2022-2023 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Ծննդյան տոներ՝

21․09 —Գալստյան Լեո

28․09 —Ղազարյան Արեն

28․09— Գալստյան Ավետիս

Read more
«Անկախության տոն. բարձունքների նվաճում»

«Անկախության տոն. բարձունքների նվաճում»

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:
Նախատեսված է «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:

Read more
Կոմիտասյան օրեր նախագիծ

Կոմիտասյան օրեր նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական օրացույցի, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Մասնակիցներ` 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացումը նախատեսվում է սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը, բայց շարունակական է:

Միջավայր՝ դասասենյակ-լաբորատորիա, համերգասրահներ, այլ դպրոցներ, բակ-պարտեզներ,  ձայնագրման ստուդիա:

Նպատակը՝   Կոմիտասյան երգերի, բանաստեղծությունների ուսուցում, յուրացում ու տարածում:

Խնդիրները՝

  • Սովորել և իմանալ կոմիտասյան երգերը, բանաստեղծությունները:
  • Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը:
  • Ունկնդրելու հմտությունների ձևավորում ու զարգացում:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:

Read more
«Լողափնյա աշուն»

«Լողափնյա աշուն»

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ 01.09-30.09

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լողավազաններում:

Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

«Տիեզերք» նախագիծ

«Տիեզերք» նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ։

Տևողությունը՝ սեպտեմբերի 15-30

Նպատակը՝

Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  ուսումնական և տեղեկատվական աղբյուրից նյութերի ստեղծում, հավաքագրում ուսուցման կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները՝

• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում

Read more
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր։

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր։

Հեղինակայինը՝ 2-3-րդ դասարաններում․ համակարգումը՝ Մանուշակ Աբրահամյանի

Հեղինակային կրթական ծրագիրը Կրտսեր դպրոցում։ Նաիրա Նիկողոսյան

Մշակումը՝ Լիլիթ Սահակյանի

Ծրագրի կառուցվածքը

  • Նկարագրություն
  • Նպատակները, խնդիրները
  • Ուսումնական գործունեության կազմակերպումը
  • Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրը
  • Ծրագրի ղեկավարը
  • Ծրագրի բաղադրիչները
  • Ուսումնական օրացուցային նախագծերը
  • Դասվարի հեղինակային նախագծերը
  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական ռեսուրսներ
  • Դասվարի ուսումնական փաթեթներ
  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը
  • Ընդունելությունը
  • Փաստաթղթեր

Ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը, լաբորատորիայի օրացույցը։

Ծրագիրն իրականացնում է դպրոցականի (այսուհետև՝ սովորող) ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սովորողի ուսումնառության բնականոն ընթացքը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։

Read more
Ուսումնական ռեսուրսներ 2022-2023 ուսումնական տարի

Ուսումնական ռեսուրսներ 2022-2023 ուսումնական տարի

Երկրորդ դասարան

Մայրենի

Read more
«Ես» ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ

Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը /յուրացմանը/, անհրաժեշտ փոխհարաբերությունների /սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ/ հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: 

Խնդիրները`

  • Բանավոր, գրավոր խոսքի զարգացում /սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում/
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում /կարդացածը հասկանալ/
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Համագործակցային հմտությունների զարգացում
Read more