Տարեդարձ է այսօր

Տարեդարձ է այսօր

Հունիսի 10

Շնորհավորում ենք մեր դասընկերուհի Մայա Սարգսյանին ծննդյան տոնի առթիվ: Մաղթում ենք առողջ, գունեղ ու խաղաղ մանկություն, ուրախություն և շատ նվերներ:

Շնորհավոր տոնդ:

Մեղվազրույց մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ

Մեղվազրույց մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ

Արևելյան դպրոցի «Զար զընգը» ջոկատի ճամբարականներն այսօր վարպետության դաս ունեցան կրթահամալիրի մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ։ Մինչ հանդիպումը ճամբարականների հետ մեղուների մասին բազմաթիվ հետաքրքիր փաստեր էինք ընթերցել, այնուհետև պատրաստել ռադիոհաղորդում հրաշագործ մեղուների մասին: Հանդիպման ընթացքում սկսեցինք քննարկել մեր իմացած տեղեկությունները, նոր ու հետաքրքրիր փաստեր իմացանք: Ճամբարականները շատ տպավորվեցին և անհամբեր կսպասեն նախագծի շարունակությանն արդեն Արատեսի դպրական կենտրոնում:

Տեսանյութ՝