Ծիտ, որն այնքան էլ ծիտ չէր

Ծիտ, որն այնքան էլ ծիտ չէր

Կար-չկար մի ծիտ, որն այնքան էլ ծտի նման չէր։ Այդ ծիտը կատվի պես մլավում էր, շան պես պոչ ուներ, նապաստակի պես՝ ականջներ և իր հետ ոչ ոք չէր խաղում: Նա այնքան տգեղ էր, որ մի ընկեր էլ անգամ չուներ: Մի օր մի տեղից մի շուն եկավ և ասաց․

-Եթե մտնես ջուրը՝ կգեղեցկանաս և շատ ընկերներ կունենաս:

Ծիտը լսեց շանը և մտավ ջուրը։ Ջուրը մտնելուն պես ծիտը գեղեցկացավ և նմանվեց մյուս ծիտիկներին։

Այդ օրվանից հետո ծիտը շատ ընկերներ ունեցավ։

Մանուչարյան Դավիթ

Կար, չկար մի ծիտ կար, որը առյուծի գլուխ ուներ։ Ծիտն ուզում էր ազատվել այդ առյուծի գլխից, բայց չէր կարողանում։ Մի օր ծիտը մեկնեց ճամփորդության։ Նա անցավ լեռներով, գետերով, ապա հանդիպեց Աստծուն։ Աստված ասաց․

-Ինչո՞ւ ես եկել։

Ծիտն ասաց․

-Ուզում եմ մյուս թռչունների նման դառնալ։

Աստված լսեց և կատարեց թռչունի ցանկությունը։

Բաբաջանյան Հայկ

Մի առյուծի մազերով, երկար մորուքով ծիտ է լինում։

Նա բավականին մեծ էր, այնքան մեծ, որ հազիվ էր կարողանում թռչել և մի օր նա հանդիպեց արջին։

Արջն ասեց․

— Մտիր ջուրն ու նորմալ ծիտ կդառնաս։

Թռչունը մտավ ջուրն ու նորմալ ծիտ դարձավ։

Գալստյան Լեո

Թողնել մեկնաբանություն