Գեղամ  Սարյան «Փափուկ ձյուն»

Գեղամ  Սարյան «Փափուկ ձյուն»

Ձյո՜ւն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,

Զգո՜ւյշ իջիր դաշտերին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,

Ծաղիկները չարթնանան,

Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,

Զգույշ, զգույշ անսահման:

Ձյո՜ւն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,

Հանգիստ, խաղաղ իջիր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

հանդարտ — խաղաղ, հանգիստ, մեղմ

հեզ — մեղմ, քնքուշ

վար -ներքև

ցրտահար — ցրտից վնասված, ցուրտը տարած

Առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ տրամադրություն  է  արտահայտված  բանաստեղծության մեջ, ընդգծի՛ր։

Խաղալ-անհանգիստ

ուրախ-տխուր

բարի-չար

2․Նկարի՛ր  բանաստեղծությունը:

Թողնել մեկնաբանություն