Ձմեռը

Ձմեռը

Մաս 1-ին

— Օ՜ֆ, ե՞րբ պիտի անցնի այս անպիտան ձմեռը,- ասում էին մարդիկ։

— Օ՜ֆ, ե՞րբ պիտի վերջանա այս դաժան ձմեռը,- բողոքում էին կենդանիները նեղ որջերում։

— Օ՜ֆ, ե՞րբ պիտի ազատվենք այս անտանելի ձմռան ձյունից,- տրտնջում էին թռչունները մերկ ճյուղերի վրա։

Սաստիկ բարկացավ ձմեռը և որոշեց միանգամից ոչնչացնել ամենքին։

Ձայն տվեց սառը քամիներին, կանչեց սառնամանիքներին, հավաքեց իր ամբողջ ուժը և հարձակվեց աշխարհի վրա։

Խորը ձյունով բռնեց բոլոր ճամփաները, սառույցով կապեց գետերը, սառցե սրեր կախեց տանիքներից ու ծառերից, սառցե վարագույրներ քաշեց պատուհաններին, ծածկեց բոլոր որջերի մուտքերը։ Բայց իզուր։

Թռչունները կուչ եկան տների ծածկերի տակ, ծխնելույզների մոտ, տաք ճեղքերի մեջ ու ապրեցին։

 Վայրի կենդանիները, հաստ մուշտակներ հագած, չվախեցան ձմռան բարկությունից, դուրս ելան՝ որս անելու։

Մարդիկ ամուր փակեցին պատուհաններն ու դռները, վառեցին վառարանները, տաք հագնվեցին ու գնացին իրենց գործին։

Մաս 2-րդ

Ձմեռն այս բոլորը տեսավ ու հուսահատվեց։

Ցուրտը օր օրի թուլացավ, արևը գնալով ավելի տաքացավ, լսվեց ջրերի գլգլոցը, թռչունները երգեցին, դաշտերը քիչ-քիչ կանաչ հագան, ու մարդիկ բացեցին դուռ ու լուսամուտ։

 Գարուն էր։

Առաջադրանքներ

1.Տրված բառերն ու արտահայտությունները համապատասխան տեղերում գրի՛ր։

Կատարել, կանաչել, իր գործով զբաղվել, կծկվել

Կանաչ հագնել ——————————————————————————

Սաստիկ բարկանալ————————————————————————

Կուչ գալ —————————————————————————————

Իր գործին գնալ——————————————————————————

2. Բացատրի՛ր։

Ցրտահար լինել——————————————————————————

Ձայն տալ   ————————————————————————————

Ձյունով բռնել———————————————————————————

Թողնել մեկնաբանություն