Կետադրություն

Կետադրություն

Հայերենի կետադրությունը

Բութը դրվում է՝

զեղչված ստորոգյալի փոխարեն

Օրինակ` Ես տուն գնացի, նա՝ շուկա (գնաց):

զեղչված ստորադասական շաղկապների փոխարեն 

Օրինակ` Ինձ թվում է՝ (որ) էլ չենք հանդիպի:

դերբայական դարձվածով ձևավորված բառակապակցություններից առաջ և հետո

ա.եթե դերբայական դարձվածը նախադաս է,
Դեռ լույսը չբացված՝ զինվորը ճամփա ընկավ:

բ.եթե դերբայական դարձվածոը վերջադաս է,

Համրում եմ քայլերդ մոլոր՝ աշնան մեջ նայելով հեռուն:

թվարկում պարունակող նախադասություններում կամ տեքստում, թվարկումից առաջ

Օրինակ`  «Երեքով կգնաք՝ դու, Արմենն ու Սահակը»:

բացահայտիչ-բացահայտյալ կապակցություններում

Օրինակ` « Դու՝ մասնագետդ, ուշադիր պիտի լինես»:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե այն ԾԱՎԱԼՈՒՆ է, այսինքն կազմված է երկու և ավելի բառերից /

Օրինակ` Եկողը գեղեցիկ տղամարդ էր` բարձրահասակ, պարթև:
Հեռվում երևաց ամրոցը` շրջապատված բարձրաբերձ պարիսպներով: 

Հատկացուցիչը հատկացյալից տրոհվում է բութով, եթե նրանց միջև ընկած են նախադասության այլ անդամներ:

Օրինակ` Ոսկանը նայում էր պատի` տարիների ընթացքում խամրած նկարին:

Բայց` Ոսկանը հանեց Ստեփանոսի՝ վաղուց խունացած նամակը և սկսեց կարդալ»:

Այսպես, այսպիսով, այն է, այսինքն, օրինակ և նման բառերի վրա, եթե հաջորդում է ամփոփում կամ մեկնություն։
Այսպիսով՝ դատարանը որոշեց։

Read more
Ապրումակցային մանկավարժություն

Ապրումակցային մանկավարժություն

 «Ապրումակցային մանկավարժություն» շարքից,,
«Ապրումակցային մանկավարժություն»

Վերլուծություն

Երկու հոդվածներն էլ թեթև, պարզ ու անկեղծ, ուսուցիչ-սովորող հարաբերությունների, ապրումակցումի մասին են, որտեղ կարծում եմ ուսուցչությամբ զբաղվող յուրաքանչյուրն իրեն համար հոգեհարազատ շատ բաներ կգտնի։ Մանկավարժության մեջ,  ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է և սովորողը չի կարող չնկատել կեղծն ու արհեստականությունը։ Պետք է բնական, անկեղծ հարաբերություններ ստեղծել ու չվախենալ դրանից, քանի որ ըստ իս մանկավարժության ամենաառաջին կանոնը փոխադարձ վստահությունն ու սերն է։ Սովորողները դասարան են բերում ամենատարբեր պատմություններ՝ սպասելով ուսուցչի արձագանքին, ապրումակցումին և մենք չենք կարող չուրախանալ նրանց ձեռքբերումներվ, տխրել՝ անհաջողություններից, դժվարությունների դեպքում՝ օգնել։ Եվ հենց այստեղ է, որ ուսուցիչը և սովորողը դառնում են ընկերներ:

Օգտակար, արդյունավետ հոդվածներ են բոլոր նրանց համար ովքեր ուզում են մտնել մանկավարժության աշխարհ և ովքեր արդեն զբաղվում են մանկավարժությամբ։