Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կազմակերպում, իրականացնում ենք ուսումնական նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն (մանկավարժական աշխատողը) ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և՛ հեղինակը, և՛ իրականացնողը: Ուսումնական նախագծերը տարատեսակ ու տարաբնույթ են, կարծում եմ՝ շատ կարևոր ու արդյունավետ են ընտանեկան նախագծերը: Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Կրթահամալիրում կարևորվում է ծնողի ներառումն ու մասնակցությունը իրականացվող ուսումնական նախագծերին, քանի որ տվյալ դեպքում ծնողը դառնում է նախագծի կրողն ուտարածողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: Սովորողների հետ իրականացրել ենք մի շարք ուսումնական նախագծեր։

Read more
Ճամբարային երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը. կրթական պարտեզ

Ճամբարային երկարացված օրվա կազմակերպման իմ փորձը. կրթական պարտեզ

Երկարօրյա հասկացությունը շատ կրթական հաստատություններում դիտվում է որպես դաս-դասարանային համակարգ կամ դասապատրաստում, բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրը շուրջտարյա, տարատարիք ճամբար է՝ ուսումնական, ճամփորդական, ստեղծագործական բաց և ներառական միջավայրում: Որպես նորարարություն՝ երկարացված օրը 2017-2018 ուսումնական տարում դարձավ ճամբարային, և ջոկատներում ներառվեցին տարատարիք սովորողներ: Իմ ճամբարային ջոկատում ներառվեցին երկրորդչորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ. ի սկզբանե մտավախություն կար՝ չհարմարվելու և իրար չընդունելու: Մեկ-երկու շաբաթ անց բոլոր մտավախությունները ցրվեցին, միջավայրի պես սովորողները ներառվեցին, հարմարվեցին մեկը մյուսին: Տարատարիք խմբի սկզբունքը շատ բարերար էր սովորողների, ինչպես նաև ինձ համար, քանի որ կարողանում ենք շատ նախագծեր իրականացնել, տվյալ դեպքում՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողները դառնում են ինձ օգնականներ, գործում էր սովորող-սովորեցնող բաղադրիչը: Կարճ ժամանակ անց հաշտ, համերաշխ միջավայր, սովորղների համայնք ունեցանք, մեծերը փոքրերին ընդունում են որպես իրենց կրտսեր ընկերներ և արդյունքում ստեղծվել է մի միջավայր, որտեղ մեկը մյուսին օգնում, աջակցում է:

Read more
Անդրադարձ 1-3 դասարանների ուս․ պլանին

Անդրադարձ 1-3 դասարանների ուս․ պլանին

Հանրակրթության պետական չափորոշիչ

Ուսումնական պլան. 1-3-րդ դասարաններ

Մեջբերում 12-րդ կետից

Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

Ուսումնական պլանի 15-րդ կետում ներկայացված պահանջները՝սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, առարկայական ֆլեշմոբերին մասնակցությունը միայն գրանցում ենք սովորողի աճի բնութագրերում։

Ուս․պլան 16-րդ կետ

Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:

Հանրակրթության պետական չափորոշիչ

 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

14-րդ կետ

oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

Ուս․ պլան21-րդ կետ

Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:

Անգլերեն222
Ռուսերեն222

Ուս․պլան 31-րդ կետ

3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։

Բացի նշված եռօրյա ճամբարներից սովորողները ճամփորդում են նաև այլ ուղղություններով ։

Ընթերցանություն։ Վահագն Կարապետյան

Ընթերցանություն։ Վահագն Կարապետյան

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ընթերցանություն

Սովորող Վահագն Կարապետյանն իր գրադարանից ընտրել և ընթերցում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը։ Գրքից առանձնացրել է ամենաշատը դուր եկած «Մայրը» պատմվածքն ու ներկայացնում այն տեսանյութի միջոցով:

Աշխատանքային նախագիծ՝ 03․04-07․04․23

Աշխատանքային նախագիծ՝ 03․04-07․04․23

Ապրիլյան նախագծեր

Ուսումնական ճամփորդություն

Ապրիլի 5՝Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն։

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Read more
Հովհաննես Թումանյան «Գետակ»

Հովհաննես Թումանյան «Գետակ»

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.

Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ

Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը

Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։

Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ

Քանի լույս կա։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.

Դադար չունեմ
Ես մինչև ծով»։

Read more
Ապրիլ ամսվա դասարանական օրացույց

Ապրիլ ամսվա դասարանական օրացույց

Ուսումնական ապրիլ․ ուղեցույց

Ապրիլյան նախագծեր

Ուսումնական ճամփորդություններ

Ապրիլի 5 Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն։

Ապրիլի 12 Զատկի ծեսը Հովհաննավանքում

Առարկայական ամենամսյա ֆլեշմոբեր

Ծննդյան տոներ՝

Վահանյան Տաթև

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է 2-րդ դասարանների համար:

Ժամանակահատվածը ՝ 03․04-30․04
Մասնակիցներ ՝ 2․3 դասարանիս սովորողներ
Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը։

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու
  • Ռոդարին մաթեմատիկայում, մաթեմատիկական պատմություններ
  • Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներից, թափոններից)
  • Ռոդարիական Զատիկ
  • Ռոդարիական մարմնամարզություն
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների  ընթացքը

  • Աղայանական  և ռոդարիական հեքիաթների, բանաստեղծությունների  ընթերցում, քննարկում։
  • Ռոդարի և տեխնոլոգիա-հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, նաև սննդամթերքից։
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները: Դրանք ներկայացվում են որպես մեդիաընթերցարաններ:

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Ուսումնական նյութեր՝

Հեքիաթներ՝ Մեկ և յոթ, Աչքերի գանգատը, Պաղպաղակե դղյակը, Թարս հարցեր, Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…

Ղ.Աղայանի ստեղծագործություններ՝ Կենդանիների վեճը, Մեղուն ու մարդը

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին ,  Չիպոլինոյի արկածները:

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում: