Աշխատանքային նախագիծ՝13․03․-17․03․23

Աշխատանքային նախագիծ՝13․03․-17․03․23

Մարտ ամսվա դասարանական օրացույց

Դասացուցակ

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Բանավոր մաթեմատիկա

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

  • «Արագիլ» բանաստեղծության ընթերցում, ուսուցում
  • «Ուլունք» բանաստեղծության ուսուցում
  • «Զատիկ» տեղեկատվական տեքստի ընթերցում
Read more
Զատկական ասիկներ

Զատկական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Ուլունք։ Հովհաննես Թումանյան

Ուլունք։ Հովհաննես Թումանյան

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.

Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

Ձոն մեղվին

Ձոն մեղվին

Աղբյուրը՝ այստեղ

Ուսումնական մեղվանոցը՝ բաց լաբորատորիա

Նախագծի համակարգող՝ Արմինե Գոգինյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներ

Օրը՝ մարտի 21

Նախագծի նպատակը.

Նախագծի խնդիրները.

  • նախապես ծանոթանալ տեղեկատվական նյութին
  • սովորողներին հաղորդել մեղուների մասին կարևոր գիտելիքներ
  • կազմակերպել մեղվախաղեր
  • հետաքրքիր փաստերը ուսումնասիրելով՝ գտնել կապեր մեղվաբուծության և մաթեմատիկայի և այլ գիտությունների միջև
  • կազմել խնդիրներ, առաջարկել ընկերներին
  • ծանոթանալ նոր բառերի հետ՝ նեկտար, ծաղկափոշի, փեթակ, շրջանակ
  • ապրիլ- սեպտեմբեր ամիսներին կազմակերպել հանդիպումներ ուսումնական մեղվանոցում

Ընթացքը.

Նախագիծը բաղկացած է 2 փուլից: Մասնակից յուրաքանչյուր դասարան, խումբ պետք է մասնակցի 2 փուլերին:

  • Նախապես նախագիծը ուղարկել տվյալ դասարանին, որի հետ պատրաստվում եմ հանդիպել, որպեսզի դասվարի, ընտանիքի անդամների հետ ծանոթանան, պատրաստեն հարցեր: Հանդիպումների ընթացքում զրուցել հրաշագործ մեղուների մասին, քննարկել տեղեկատվական նյութը, փորձել հասկանալ՝ ինչքանով են յուրացրել այն, պատասխանել առաջացած հարցերին:
  • Հաջորդ  հանդիպումը արդեն Արատեսում կլինի՝ հունիս- սեպտեմբեր ամիսներին: Ճամբարականները կայցելեն մեղվաբուծական լաբորատորիա, կտեսնեն մեղուներին, կծանոթանան մեղվապահական աշխատանքներին, կմասնակցեն այդ աշխատանքներին՝ մեղրաստեղծման շրջանից մինչև մեղրաքամ, պրոֆիլակտիկ ստուգումներից մինչև կերակրում, կանդիի պատրաստում, ձմեռանոց տեղափոխումից մինչև ձմեռանոցից դուրսբերում: