Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Աղբյուրը՝ Դպիր

Ջոն Հոլթի «Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածը հետաքրքիր և օգտակար պատում է մանկավարժությամբ զբաղվող մարդու, ինչպես նաև երեխա դաստիարակող ծնողի համար։ Հեղինակը հոդվածում շոշափում է բազմաթիվ հարցեր, բերում հետաքրքիր օրինակներ,որոնք յուրաքանչյուրիս մտածելու, քննարկելու առիթ են տալիս։

Ընթերցելով հոդվածը՝ ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցադրումների, որոնք առանձնացրել եմ։

Միգուցե մենք շա՞տ ենք գովում կրտսեր աշակերտներին լավ աշխատանքի համար և չկանխամտածված ձևով չե՞նք ներշնչի նրան վատ հույզեր աշխատանքը վատ կատարելու դեպքում։

Ինքս էլ իմ սովորողների հետ մեր զրույցներում միշտ նշում եմ, որ երբեմն հնարավոր է ինչ-որ հարցերում մենք չլինենք լավագույնը, ինչ -որ բաներ չհասկանանք, միգուցե նաև սխալվենք, բայց այդ ամենը չպետք է նպաստի վախի առաջացման կամ տրամադրության անկման, քանի որ սխալ թույլ տալով մեզ ոչ մի լուրջ բան չի սպառնա, փոխարենը նկատելով մեր հաջողությունները մյուս գործունեություններում՝ պետք է փորձենք ավելի հեշտ ու թեթև վերաբերվել ձախողումներին կամ անհաջողություններին։

Նկատելով անհաջողությունները, մենք ոչ թե պետք է քննադատենք, այլ խրախուսենք սովորողներին՝ համեմատություններ կատարելով նախկինում չստացված դեպքերի, իրադարձությունների հետ և ամենակարևորը նշել՝ ցանկացած նոր բան սովորելիս սկզբում հնարավոր է լինեն անհաջողություններ, բայց եթե շարունակենք փորձել, աստիճանաբար ամեն ինչ էլ կստացվի:

Կարևոր է սովորող-ուսուցիչ կապը, միմյանց վստահելն ու քաջալերելը և ինչպես հեղինակն է նշում՝ «Դեռ ավելին, մենք պետք նաև մեզ վստահենք, որպեսզի հասկանանք շրջապատը»։ Շրջապատը ճանաչելու, հասկանալու համար պետք է երեխային սովորեցնենք լինել ինքնուրույն, երբեմն նաև մեր օգնությունն ու միջամտությունը դարձնելով աննկատ,քանի որ հնարավոր է սովորողի կողմից այն դիտարկվի անտեղի միջամտություն, ինչն էլ կարող է նրան խանգարել և հանգեցնել անվստահության։