«Ձոն մեղվին»: Հանդիպում Արմինե Գոգինյանի հետ։

«Ձոն մեղվին»: Հանդիպում Արմինե Գոգինյանի հետ։

«Ձոն մեղվին» նախագծի իրականացման ընթացքում Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ ընթերցեցինք և քննարկեցինք մեղուների մասին պատմող տեղեկատվական նյութը, այնուհետև համացանցից առանձնացրինք հետաքրքիր փաստեր մեղվի մասին: Նախագծի շրջանակում կրկին հանդիպեցինք կրթահամալիրի մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ և ունեցանք շատ հետաքրքիր, արդյունավետ զրույց հրաշագործ մեղուների մասին: Հանդիպման ընթացքում ընկեր Արմինեն սիրով պատասխանեց սովորողների հարցերին: Մեր հաջորդ հանդիպումը արդեն կլինի Արատեսում, որտեղ սովորողները կայցելեն մեղվաբուծական լաբորատորիա, կտեսնեն մեղուներին, կծանոթանան և կմասնակցեն մեղվապահական աշխատանքներին:

Տեղեկություններ մեղուների մասին

Տեղեկություններ մեղուների մասին

Լեո Գալստյան

Հայկ Հախվերդյան

  • Մեղվի միջին փեթակում, որում ապրում են մի քանի հազար մեղուներ, տարեկան կարող են հավաքել 20-ից 45 կգ մեղր՝ կախված տեղանքից, եղանակից և այլ գործոններից։
  • 100 գրամ մեղր հավաքելու համար մեղուն պետք է թռչի մոտ 46 հազար կիլոմետր, ինչը գերազանցում է երկրի հասարակածի երկարությունը
  • Թունավոր ծաղիկներից հավաքված փոշուց պատրաստված մեղրը նույնպես թունավոր է՝ կախված ծաղկի թունավորության աստիճանից:
  • Ջրմային մշակման արդյունքում մեղրում քայքայվում են օգտակար նյութերը, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն խառնել թեյի կամ եռացրած ջրի հետ
  • Չափսերով ամենամեծ մեղուները ապրում են Նեպալի, բարձր լեռներում: Տեղացիները, միայն իրենց կյանքը վտանգելով են կարողանում հասնել անհասանելի ժայռերը` ստանալու այդ յուրահատուկ մեղրը:
  • Մեղուներ ապրում են նաև Աֆրիկայում, բայց նրանք մեղր չեն պատրաստում, քանի որ այս մայրցամաքում ցուրտ և սոված ձմեռներ չեն լինում, և նրանց անհրաժեշտ չէ պահեստավորել սնունդը:
  • Ռուսաստանում ամենաշատ մեղրն արտադրվում է Սիբիրի շրջանում, որտեղ մեղվաբուծությամբ սկսել են զբաղվել միայն 19-րդ դարից սկսած:

Սերժ Հակոբյան