Աշխատանքային նախագիծ՝12․09-16․09․2022

Աշխատանքային նախագիծ՝12․09-16․09․2022

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Read more
Հնարագետ նապաստակը։ Ստեփան Լիսիցյան

Հնարագետ նապաստակը։ Ստեփան Լիսիցյան

Մաս 1-ին

Լինում է, չի  լինում, մի հայր նապաստակ է լինում: Մի օր նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է տան չորս բոլորն աղվեսներն են վազվզում:
— Վա՜յ իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի  անեմ, իմ փոքրիկներին  ինչպե՞ս սրանց ձեռքից  ազատեմ,- ասում է նապաստակը:
Բայց հայրիկը  փորձված նապաստակ է: Անպատճառ մի ճար կգտնի: Պստիկ շլդիկը  նայում է  ու զարմանում, թե այս ի՞նչ է անում հայրիկը. Ներկերը հանել է, մի տախտակ է դրել իր առջև և վրձինով ինչ-որ գրում է:
Տեսնես այդ ի՞նչ է գրում:

Մաս 2-րդ

Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց  տան գլխին ու սուս ու փուս մտավ ներս: Գալիս է աղվեսն ու կարդում. «Այստեղ ապրում է պարոն շունը: Ով գայլի կամ  աղվեսի տեղը գիտի, խնդրեմ իմաց տա»։
— Վա՜յ, տունս քանդվեց,- կանչում է աղվեսն  ու լեղապատառ փախչում:
— Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովո՛ւրդ: Պարոն շունը մեր անտառում է բնակվել: Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շո՛ւտ, քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…
Ա՜յ թե ուրախացան նապաստակները:
Կեցցե՛ մեր հնարագետ հայրիկը:

Read more