Նամակ Ամպի երեխաներին

Նամակ Ամպի երեխաներին

Բարեւ, սիրելի ամպի երեխաներ: Դուք, իհարկե, բոլորդ շատ լավն եք, բայց ուզում եմ, որ նամակս կարդա միայն ձյունը: Ձյուն ջան, ես ուզում եմ, որ դու շատ շուտ գաս: Անհամբերությամբ քեզ եմ սպասում: Երբ դու գաս, ես իմ ձմեռային լեգոները՝ սահնակը, ձնագնացը, մարդուկը, սառույցի մեջ քարացած կենդանիները դուրս կհանեմ ու կխաղամ քեզ հետ: Ձյուն ջան, գիտե՞ս ինչ եմ ուզում: Առավոտյան արթնանամ ու տեսնեմ, որ արդեն եկել ես: Քեզ բարի ճանապարհ:

Սիրով քո՝ Լեո

Բարև ձեզ, ամպի երեխաներ։ Մենք ձեզ շատ ենք սպասում: Բայց դուք միշտ գալիս եք անսպասելի: Անձրևից հետո կարելի է չփչփացնել լճակներում, ձյան ժամանակ ձնագնդիկ խաղալ, կարկուտին նայել միայն լուսամուտի ետևից, իսկ ցողիկով հիանալ վաղ առավոտյան: Մի խոսքով՝ կտեսնվենք:

Հայկ Հախվերդյան

Read more