Աշխատանքային նախագիծ՝19․09-23․09․2022

Աշխատանքային նախագիծ՝19․09-23․09․2022

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Բանավոր մաթեմատիկա

  • Բանավոր համրանք.  հաշվել 1-ից մինչև…./առաջ, հետ հաշիվ/
  • Տասնյակներ, միավորներ
  • Թվերի հավասարությունը և անհավասարությունը
  • Երկնիշ թվերի համեմատում
  • Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Read more
Տեղեկատվական նյութ

Տեղեկատվական նյութ

ԱՐԵՎ

(տեղեկատվական տեքստեր)

Ամեն օր  Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն  կարողանա  ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց  օդի:

ԼՈՒՍԻՆ

Երկնքում  Արևն ու Լուսինը  նույն  մեծության են  թվում: Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված։ Արևը  մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն  այն ավելի մեծ է Լուսնից: Լուսինը շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են  մուգ  կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն: Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել: Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:   

սավառնել թռչել

սրագագաթ – սուր գագաթով

անդրադարձնել— ետ դարձնել, արտացոլել

ԱՍՏՂԵՐ

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ վիթխարի գնդեր են, ինչպես Արևը:

 վիթխարի շատ մեծ, հսկա

Առաջադրանք

  1. Հորինի՛ր հանելուկներ արևի, լուսնի, աստղերի մասին, մուտքագրի՛ր, Paint  նկարչական ծրագրով նկարի՛ր և ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։
Լողում ենք

Լողում ենք

«Լողափնյա աշուն»

Դեռ շարունակում ենք լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լովազանում ու վայելել աշնան արևը։ Սովորողները լողում ու խաղում են  ջրում՝ միաժամանակ զարգացնելով   լողալու հմտությունները:

Տեսանյութ՝

Հեծանվային պարապմունք

Հեծանվային պարապմունք

Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողները նաև սիրում են հեծանիվ վարել: Սովորողների մի մասն արդեն ինքնուրույն կարողանում է երկանիվ հեծանիվ վարել,մյուս մասն էլ՝ քառանիվ: Հեծանվային պարապմունքի ժամանակ քառանիվ հեծանիվ վարող սովորողներն ընկեր Ալինայի օգնությամբ փորձեցին վարել երկանիվ հեծանիվներ:

Տեսանյութ՝