Բարձունքը հաղթահարված է

Բարձունքը հաղթահարված է

Սեպտեմբերի 23-ին Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ու մի խումբ ծնողներ մեկնեցին Լուսագյուղ, հաղթահարելու Թուխ Մանուկ եկեղեցի տանող բարձունքը: Ճամփորդությունից առաջ սովորողների հետ խոսել էինք ճամփորդական հանդերձանքի, ուսապարկի պարունակության, ինչպես նաև ճամփորդական կանոնների մասին: Բարձունքը հեշտությամբ հաղթահարեցինք, այնուհետև եկեղեցում ընկեր Տաթևի հետ իրականացրեցինք խաղաղության ժամերգություն՝ միասնական աղոթեցինք և կատարեցինք շարականներ: Եկեղեցու հարակից տարածքում ազգային խաղեր խաղացինք, վազվզեցինք, խնամեցինք մեր միջավայրը: Վերադարձանք Երևան՝ բարձր և ուրախ տրամադրությամբ։

Կարդացեք նաև սովորողների ճամփորդական պատումները։

Տեսանյութ՝

Նկարաշար՝