«Ես» ուսումնական նախագիծ։ Սովորողների ամփոփումները

«Ես» ուսումնական նախագիծ։ Սովորողների ամփոփումները

Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ամփոփում են «Ես» ուսումնական նախագիծը։ Ընտանիքի անդամների օգնությամբ փորձում են աշխատել PowerPoint ծրագրով՝ մուտքագրում են և լուսանկար տեղադրում:

Հայկ Հախվերդյան

Լեո Գալստյան

Հակոբյան Սերժ

Բաբաջանյան Հայկ

Ստամբուլցյան Գայանե

Խաչատրյան Դավիթ Վահագ

Գրիգորյան Արթուր

Մանուչարյան Դավիթ

Էմիլի Ենոկյան

Դանիելա Հովակիմյան

Գևորգյան Մարտին

Լևոն Չախալյան

Արփի Երեմյան

Ստելլա Ջանվելյան

Սովորողների ճամփորդական պատումները

Սովորողների ճամփորդական պատումները

Վահագն Կարապետյանի պատումը՝

Սեպտեմբերի 23-ին մենք դասարանով, ընկեր Սեդայի հետ միասին, գնացել ենք Թուխ Մանուկ եկեղեցի: Մենք այնտեղ բարձունք ենք հաղթահարել, տեսել ենք Թուխ Մանուկ եկեղեցին, երգել ենք «Հայր Մեր»-ը և «Այբ-Բեն-Գիմ»-ը, խաղացել ենք «Մուկն ու կատուն» և «Աղջիկ փախցնոցի»: Հետո ճաշել ենք, իսկ ճաշից հետո գնացել ենք Ապարանի հուշահամալիր: Ես այնտեղ տեսել եմ շատ ծառեր, իսկ ծառերի վրա` սկյուռիկների կեր: Մենք նաև այնտեղ նկարվել ենք: Եղանակը շատ հով էր, բնությունը շատ գեղեցիկ էր, օդը՝ մաքուր: Հետո մենք վերադարձանք դպրոց, մեր իրերը հավաքեցինք և գնացինք տուն: Այսքանը իմ ճամփորդական օրվա մասին:

Ներկայացնում է Էմիլի Ենոկյանը՝

Լեո Գալստյան

Read more
Աշխատանքային նախագիծ՝26․09-30․09․2022

Աշխատանքային նախագիծ՝26․09-30․09․2022

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Read more
ԱՄՊԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ԱՄՊԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Մաս 1-ին

Ամպը չորս երեխա ունի: Չորսին էլ լավ ճանաչում եք: Մեծը հաճախ է գալիս, խփում տանիքներին, աղմկում տանիքների վրա: Երբեմն էլ կարծես գժվում է` թափվում է ու թափվում, գետերն է լցվում, դրանք էլ հորդանում են,ափերից դուրս գալիս, ծածկում ամեն բան: Նա վատը չէ, ընդհակառակը` այնպե՜ս   է ծառ ու ծաղիկ սիրում, իջնում է, զովացնում  ծարավ կանաչներին, ջուր տալիս չորացած հողին:

Մաս 2-րդ

Նրա քույրը ճերմակ աղջիկ է: Ցրտերը վրա հասնելուն  պես փռում է իր փափուկ վերմակը  մերկ անտառների ու դաշտերի վրա, որ փոքրիկ սերմերը չմրսեն հողի տակ։

Read more
Տիեզերք և տիեզերական մարմիններ

Տիեզերք և տիեզերական մարմիններ

Տիեզերքը շատ-շատ մեծ է։ Ինչքան էլ փորձես հեռուն նայել, միևնույնն է, տիեզերքի ծայրը տեսնել հնարավոր չէ, քանի որ այն գոյություն չունի։
Ոչ ոք չգիտի, թե երբ ու ինչպես է առաջացել տիեզերքը։ Գիտնականները ենթադրում են, որ սկզբում այն մի մեծ խիտ, հրե գնդի է նման եղել։
Հետո, մոտավորապես տաս-քսան միլիարդ տարի առաջ հզոր պայթյուն է տեղի ունեցել, որն ընդունված է անվանել «Մեծ պայթյուն»։
Այդ գնդի կտորները ցրվել են տարբեր կողմեր և վերածվել երկնային մարմինների, որոնք էլ հիմա կազմում եմ տիեզերքը։
Երկնային մարմինները տարբերվում են իրենց չափերով, ձևով, ինչպես նաև տիեզերքում շարժվելու ձևերով։ Ամենատարածված երկնային մարմիններից են աստղերը, մոլորակները, գիսաստղերն ու երկնաքարերը։

Detail from the milky way, long speed exposture Premium Photo
Read more
Ինչո՞ւ են իրար հերթափոխում ձմեռը, գարունը, ամառն ու աշունը

Ինչո՞ւ են իրար հերթափոխում ձմեռը, գարունը, ամառն ու աշունը

Ինչի՞ համար են տարվա եղանակները։
Եղանակների միմյանց հերթափոխումը բնության անվերջ ու անփոփոխ երևույթներից մեկն է։ Դրա պատճառը Արևի շուրջ Երկրի պտույտն է։
Հետագիծը, որով Երկրագունդը պտույտ է կատարվում տիեզերքում, ունի սեղմված օղի՝ էլիպսի ձև։ Արևը գտնվում է ոչ թե էլիպսի մեջտեղում, այլ նրա ֆոկուսներից (էլիպսի կենտրոնները կոչվում են ֆոկուսներ) մեկում։ Այդ պատճառով, տարվա ընթացքում Արևի հեռավորությունը Երկրից պարբերաբար փոխվում է՝ 147.1 միլիոն կմ-ից (հունվարի սկզբում) մինչև 152.1 միլիոն կմ (հուլիսի սկզբում)։ Տարվա տաք եղանակից (գարուն, ամառ) անցումը ցրտին (աշուն, ձմեռ) տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ Երկիրը մոտենում կամ հեռանում է Արևից։ Առ այսօր այդպես են մտածում մարդկանց մի մասը։ Եթե բերված թվերին նայեք, կտեսնեք, որ հուլիսին Երկրագունդն Արևից ավելի հեռու է, քան հունվար ամսին։

Read more
Արեգակ

Արեգակ

Արևը սովորական աստղ է։ Այն իրենից ներկայացնում է շիկացած գազից գունդ, որի ներսում մշտապես ատոմային ռեակցիաներ են տեղի ունենում։ Հենց դրա պատճառով էլ այդ տիեզերական մարմինը մեծ քանակությամբ լույս ու ջերմություն է արտադրում։ Հենց արեգակի շնորհիվ ենք մենք ապրում, չէ՞ որ արևն իր ջերմությամբ տաքացնում է մեր մոլորակը։ Եթե արևը չլիներ, Երկրագունդը հավերժական խավարի մեջ կլիներ, այստեղ միշտ խիստ սառնամանիք կլիներ ու կյանքի ոչ մի նշույլ չէր լինի։

Read more