«Ձոն մեղվին»: Հանդիպում Արմինե Գոգինյանի հետ։

«Ձոն մեղվին»: Հանդիպում Արմինե Գոգինյանի հետ։

«Ձոն մեղվին» նախագծի իրականացման ընթացքում Արևելյան դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ ընթերցեցինք և քննարկեցինք մեղուների մասին պատմող տեղեկատվական նյութը, այնուհետև համացանցից առանձնացրինք հետաքրքիր փաստեր մեղվի մասին: Նախագծի շրջանակում կրկին հանդիպեցինք կրթահամալիրի մեղվապահ Արմինե Գոգինյանի հետ և ունեցանք շատ հետաքրքիր, արդյունավետ զրույց հրաշագործ մեղուների մասին: Հանդիպման ընթացքում ընկեր Արմինեն սիրով պատասխանեց սովորողների հարցերին: Մեր հաջորդ հանդիպումը արդեն կլինի Արատեսում, որտեղ սովորողները կայցելեն մեղվաբուծական լաբորատորիա, կտեսնեն մեղուներին, կծանոթանան և կմասնակցեն մեղվապահական աշխատանքներին:

Թողնել մեկնաբանություն