Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

Գարնանային մանկավարժական ճամբարի երկրորդ օրը հագեցած էր տարատեսակ աշխատանքներով։Ճամբարային օրը սկսեցինք Արևելյան դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկումներով՝ անդրադառնալով մի քանի կազմակերպչական հարցերի և ընթացքում իրականացվող աշխատանքների։ Օրվա ընթացքում կատարեցինք նաև ներսի և դրսի աշխատանքներ։ Մինչ երկարացված օրվա կազմակերպիչները Գոհար Հովհաննիսյանի հետ պարտիզապուրակային աշխատանքներ էին իրականացնում, մյուսներն էլ կաբինետների գարնանային մաքրման աշխատանքներով էին զբաղված։

Ճամբարային օրվա երկրորդ կեսին մասնակցեցինք նախագծային խմբերով հավաքներին։ Այս անգամ ընտրել էի սոցիալական էջերի, կայքերի սպասարկում սեմինարը, որի ընթացքում Կրթահամալիրի SMM թմի մասնակիցները ներկայացրին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նոր սոցիալական կայք էջերը։

Տեսանյութ՝


 

Թողնել մեկնաբանություն