Ուսումնական պարապմունք  Պլանետարիումում

Ուսումնական պարապմունք  Պլանետարիումում

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում այցելելու ենք Պլանետարիում, դիտելու ենք երկու ուսումնական ֆիլմ, որոնք պատմելու են տիեզերքի, արեգակնային համակարգի մասին:

Օրը՝ հոկտեմբերի 4

Սկիզբը՝ 11:00

Հասցե՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Սիդոնյա Վիրաբյան

Օգնական՝ Գոհար Հովհաննիսյան

Քարտեզը՝

Նպատակը, խնդիրները՝

  • «Տիեզերք» ուսումնական նախագծի իրականացում, ամփոփում
  • Տեղեկություններ հավաքագրելու հմտությունների զարգացում
  • Նոր տեղեկատվական նյութի յուրացում
  • Տեսնելու, լսելու, համեմատելու կարողության ձևավորում, զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Անհրաժեշտ իրեր, ուսումնական նյութեր

  • Ճամփորդական հարմար ուսապարկ, սնունդ, ջուր
  • Արևապաշտպան գլխարկ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Թուղթ, գունավոր մատիտներ կամ յուղամատիտներ

Ճամփորդության նախապատրաստական ընթացքում որոշակի տեղեկությունների հավաքագրում, յուրացում տիեզերքի, արեգակնային համակարգի, մոլորակների մասին:

Պլանետարիումում կդիտենք տիեզերքի մասին պատմող ուսումնական ֆիլմեր, այնուհետև կպատմենք, կներկայացնենք ստացված տեղեկությունները, դրանք համադրելով մեր իմացած գիտելիքների հետ: Ուսումնական տեսաֆիլմերը դիտելուց հետո կշրջենք Անգլիական այգում, որտեղ կընդմիջենք ու կիրականացնենք նկարչական պլեներ՝ ամփոփելով մեր օրը։ 

Նախագծի ամփոփումը դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

 

Թողնել մեկնաբանություն