Դասվարների համար ընտրված խնդիրներ

Դասվարների համար ընտրված խնդիրներ

1.Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, և յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտեք 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը։

Լուծում

1․ 23×3=69 բնակարան

23-րդ հարկի բնակարաններն են՝ 67,68,69

2.67+68+69=204

2.1, 5, 17, 53, 161, ․․․թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 161-ից հետո գրված թիվը։

1×3+2=5

5×3+2=17

17×3+2=53

53×3+2=161

161×3+2=485

Պատ՝ 485

3․Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով մեծ է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։

24 ։ 3 =8 կով

Ստուգում

8×4=32 ոտք

32-8=24

4․Ամիսներից մեկում կար հինգ կիրակի։ Այդ ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։

Խնդիրը լուծելիս օգտվել եմ օրացույցից, որպեսզի ամիսը ունենա հինգ կիրակի, այն պետք է սկսվի շաբաթ օրվանից։ Այդ ամսվա 20-ը կլինի հինգշաբթի։

Read more
Հայկի ընտանեկան նախագծերը

Հայկի ընտանեկան նախագծերը

«Ուսումնական ձմեռ» 

Սովորող Հայկ Բաբաջանյանն ընտանիքի անդամների հետ զարդարում է ամանորյա եղևնին։


Ամանորյա բարեմաղթանքներ, ասիկներ։ Ընտանեկան ռադիոնյութ

Ամանորյա ֆոտոշար

«Մի բաց նամակ ամենքին» Հովհաննես Թումանյան

«Մի բաց նամակ ամենքին» Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։ 

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս  գրիր  քեզ  դուր  եկած  հատվածը  և  նկարի՛ր։
  2. Ճնճղուկների  մասին  ի՞նչ  գիտես, պատմի՛ր։
  3. Պատասխան նամակ գրի՛ր Ծիտիկ Ճնճղուկյանին։