Դդմային կերպարներ, դդմային հորինուկներ

Դդմային կերպարներ, դդմային հորինուկներ

Դդմածես

 Paint նկարչական ծրագրով սովորողները ստեղծեցին իրենց դդմային կերպարներին, պատմեցին նկարի մասին։

Լինում է չի լինում մի մայրիկ դդում է լինում։ Նա ունի մի փոքրիկ երեխա։ Մի օր մայրիկը և իր փոքրիկը գնացին այգի, երեխան ուզեցավ ճոճորան նստել, մայրիկը օգնեց նրան նստել և սկսեց ճոճորվել։ Դա բալիկի ամենաուրախ օրերից մեկն էր։

Դանիելա Հովակիմյան

Բարև Ձեզ։ Ես Սուպեր դդումն եմ։ Այսքան պատրաստվել, գեղեցկացել եմ , որ վաղը մասնակցեմ Ղափամայի ծեսին։ Ղափամայի ծեսը տեղի է ունենալու Արևելյան դպրոցում։

Սերժ Հակոբյան

Լինում է չի լինում մի փոքիկ դդում։ Այս դդումը գնում է իր հիվանդ պապիկի մոտ ու տանում է կարկանդակներ։ Պապիկը շատ է ուրախանում և կարկանդակները ուտելուց հետո առողջանում է։ Նրանք միասին խաղում են և մուլտֆիլմ նայում, իսկ հաջորդ օրը՝ նշում են ղափամայի ծեսը։

Արփի Երեմյան

ԴԴՄԵ ԴԴՄԱԹՈՒՅՆ ՏԱՆԿԸ

Մի օր Դդմաթույն տանկը գնում է հեռու, շատ հեռու մի վայր և հանդիպում թշնամուն։ Սկսում են կռվել անդադար ու կրակել միմյանց ուղղությամբ և այնքան են կրակում, որ վերջում Դդմաթույնը հաղթում է։ Դդմաթույնը որոշում է շարունակել իր ճանապարհորդությունն ու հանդիպում է ավելի մեծ տանկի՝ իր նման կազմված ամբողջովին թույնից, անունն էլ Սուզերայն։ Ծանոթանում են, ընկերանում ու որոշում են վատ, թշնամի տանկերին միասին կրակել ու միասին պայքարել չարերի դեմ։

Գալստյան Լեո

Ղազարյան Արեն

Էմիլի Ենոկյան

 

Հայկ Բաբաջանյան

Գայանե Ստամբուլցյան

Ալվարդ Բրուտյան

Գայանե Գրիգորյան

Դդմով կեքսեր

Դդմով կեքսեր

Ղափամայի ծեսին ընդառաջ այսօր «Զար զընգը» ջոկատի ճամբարականները կտրեցին, ուսումնասիրեցին և համտեսեցին ծեսի խորհրդանիշ դդումը, որից հետո ընկեր Տաթևի հետ թխեցին դդմով կեքսեր։

Տեսանյութ՝