Ձմեռային մարզական խաղեր 2023

Ձմեռային մարզական խաղեր 2023

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոց

Անցկացման վայրը՝ Կրթահամալիրի բաց-փակ մարզասրահներ

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի  «Զար զընգը» ջոկատ

Նպատակը՝ 
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես

  • Մարմնամարզություն, մարզական խաղեր
  • Հեծանվավարություն
  • Մարզական խաղեր Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիների հետ։ Արևմտյան դպրոցի մարզասրահում
  • Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ։ Ձմեռային խաղեր Սևաբերդում

Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:

1-3-րդ դասարան

  • Ընդհանուր զարգացնող վարժություններ
  • Կանգ թիակների վրա
  • Կամուրջ  պառկած և կանգ դրությունից
  • Զամբյուղ երկու եղանակով
  • Գլուխկոնծի առաջ, գլուխկոնծի ետ 
  • Շրջում կողքով
  • Ցատկ ցատկացանցի վրա
  • Մագլցում մարզապատի վրա, կախ դրությունից ոտքերի բարձրացում ծալված և ձգված եղանակով:
  • Տղաները՝ սեղմում հատակին,աղջիկները՝ մարզանստարանին. 10-15 անգամ

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում է սովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Լուսաբանումները՝ յուրաքանչյուր խումբ, ջոկատ ակտիվ լուսաբանում է՝ ճամփորդությունները, մարզախաղերը, ստուգատեսները, մրցաշարերը, անձնական աշխատանքային բլոգում և կրթահամալիրի ենթակայքերում:

Արդյունքներ