Ձկան անձրև։ Հորինուկներ

Ձկան անձրև։ Հորինուկներ

Լեո Գալստյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Մարդը շատ է զարմանում, մտածում է՝ ինչո՞ւ է անձրևի կաթիլի փոխարեն ձուկ թափվել երկնքից։ Նախ սկսում է մտածել, որ լիճն այնքան է մեծացել, որ ձկներն այս ու այն կողմ են լցվել։ Հետո որոշում է ինչպես այգին մաքրի ու փրկի ձկներին։ Մարդը մի մեծ տաշտակ է բերում, մեջը ջուր է լցնում, հետո ձկներին և տանում է դատարկում գետը։ Հետ է գալիս, տեսնում է, որ այգին ամբողջովին մամռակալել է, որովհետև ձկների վրայի ջուրը շատ կեղտոտ էր։

Ստելլա Ջանվելյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ է տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Նա սկզբում շատ է զարմանում, բայց հետո հիշում է, որ գիշերը բաց է թողել ջուրը և այն գնացել լցվել է գետը: Գետն ել բարձրացել է հասել իր հողամասին: Հողն էլ քաշել է ջուրը ու ձկները մնացել են հողի վրա:

Դավիթ Մանուչարյան

Ծովի վրա ուժեղ փոթորիկ է լինում: Փոթորիկը հավաքում է ձկներին և քշում տանում է ծովափնյա մի քաղաքի վրա թափում: Մի մարդ էլ պատուհանից նայում է ու աչքերին չի հավատում, որ ամբողջ հողամասը ձկներով էր լցված:

Հայկ Բաբաջանյան

Բնապահպանները ցանկանում էին նոր ձկանատեսակ ավելացնել լճի մեջ։ Այդ օրը շատ ամպամած էր, և օդաչուն չկարողացավ գտնել լիճը ու շփոթելով գյուղի կապույտ ծաղիկներով դաշտը լճի հետ՝ բոլոր ձկները դատարկեց գյուղի մոտակայքում։ Բոլորը գնացին զամբյուղներ բերելու․ չէ՞ որ բոլոր անձրևը հավասարապես բոլորինն է։

Արփի Երեմյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ է տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Այդ օրը Կտկտիկին փոխարինել էր ձկների ամպը։ Ամբողջ քաղաքում տեղացել էր ձկների անձրև։Կեսօրին ձկներն անհետացան, իսկ նրանց տեղում բացվեցին գեղեցիկ ծաղիկներ։

Հայկ Հախվերդյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ է տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի 

ձկներով է ծածկվել։ Մարդը որոշեց փրկել ձկներին: Նա արագ մեծ փոս փորեց, լցրեց այն ջրով և ձկներին տեղափոխեց այնտեղ:  Եվ այսպես՝ նա բակում ունեցավ շատ գեղեցիկ լիճ սիրուն ձկներով: Մարդիկ տարբեր տեղերից գալիս էին հիանալու այդ հրաշքով: 

Գայանե Գրիգորյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ է տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Նա որոշում է ձկներնին փրկել։ Մեծ լողավազան է պատրաստում և ձկներին լցնում է մեջը։

Գայանե Ստամբուլցյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ինչ տեսնում ՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել: Ամբողջ գիշեր հորդառատ անձրև տեղաց: Աձրևից հետո փոթորիկ էր: ՈՒժգին քամուց ամեն ինչ օդում թռչում էր: Պտտահողմը երկինք էր հանել իր ճանապարհին պատահած ամեն բան:Փոշու և իրերի հետ օդում էր նաև գետի ջուրը:Ձկները ջրից դուրս էին եկել և հայտնվել էին հողամասում: Երկինքը սևացել էր: Մի քանի ժամից փոթորիկը դադարեց: Լռության մեջ լսվում էր անձրևի կաթիլների ձայնը:

Դանիելա Հովակիմյան

Մի մարդ առավոտյան անձրևից հետո պատուհանից դուրս է նայում ու ի՜նչ է տեսնում՝ ամբողջ հողամասը կենդանի ձկներով է ծածկվել։ Բոլոր մարդիկ անձրևի փոխարեն անբողջովին ձուկ էին տեսնում։ Եվ մարդիկ մի օր գնում են ջրի մոտ ու տեսնում են ձուկ չկա։ Ասում էին բա ի՞նչ ուտենք, սոված ենք, մի բան պետք անել և այդպես էլ չիմացան ինչո՞ւ է ձկան անձրև գալիս և ինչո՞ւ ոչ մի ձուկ չկա գետերում և լճերում։

Լյուսի Անդրեասյան

Անձրեւը կտրվեց եւ ես տեսա, որ հողամասը պատված է լիքը ձկներով։ Հետո հավաքվեցին մեր բակի բոլոր կատուները եւ թռչկոտելով այս ու այն կողմ սկսեցին բռնել ձկներին ու ուտել։Նրանք շատ գոհ էին իսկ ես հազիվ հասցրեցի մի քանի հատ էլ ճաշի համար փախցնեմ։