Մարզական հանդիպում Արևմտյան դպրոցում

Մարզական հանդիպում Արևմտյան դպրոցում

Հունվարյան ճամբարի ընթացքում այսօր Արևմտյան դպրոցի մարզասրահում Արևելյան և Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիներն իրականացրեցին մարզական պարապմունք, որի ընթացքում ընկեր Միլենայի հետ մարզվեցին, իսկ հետո խաղացին մարզական խաղեր:

Փորձեր քիմիայի լաբորատորիայում

Փորձեր քիմիայի լաբորատորիայում

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում այսօր այցելեցինք քիմիայի լաբորատորիա,որտեղ ընկեր Վարսիկի և Միջին դպրոցի քիմիկոս ճամբարականների հետ խոսեցինք ջրի հատկությունների մասին և կատարեցինք փորձեր:

Ակրոստիքոս «Դդում» բառով

Ակրոստիքոս «Դդում» բառով

Դդմածես

Դպրոցում անցնում ենք նոր թեմա,

Դդումի մասին է դա:

Ուրախ ծես է մեզ սպասվում,

Դդմածեսն է մոտենում:

***

Դրսում մի մեծ փոս եմ փորել,

Դդումի սերմ եմ ցանել,

Ու երբ դդումը մեծանա,

Դառնալու է համեղ ղափամա:

Ստելլա Ջանվելյան

Դդում, դդում քաղցր դդում,

Դու դեղնավուն, համեղ դդում

Ուրախ, զվարթ երգի, պարի

Մեր տուն արի ամեն տարի։

Լեո Գալստյան

Դաշտում այսօր մի մեծ,

Դեղին դդում տեսա

Ու շատ արագ ես տուն տարա,

Մենք բոլորով ուրախացանք ու կերանք:

Դավիթ Մանուչարյան

Դաշտում ես դդում տեսա ,

Դրանից շատ ուրախացա 

Ու կտանեմ ես մեր տուն 

Մայրիկն էլ թող ուրախանա։

Միլանա Մկրտչյան


Դ
եղին ինչպես աշնան տերև,

Դաշտում կաճես, չմտածես,

ՈՒմ որ ուզես, կուրախացնես, 

Մայրիկների խոհանոցից անպակաս ես։

***

Դդում, դդում, էս ինչ լավն ես, 

Դմբոների կարճ անունն ես,

ՈՒրախ եղիր, կատակում եմ, 

Մի մտածիր, գովում եմ։

Լեո Գալստյան

Դդում աճեց մեր գյուղում, դեղին կլոր մի դդում։

Դդումն աճեց մեծացավ, ծանր ու հսկա բան դարձավ,

Ու բոլորս զարմացանք․․․իսկ չար, ագահ մի փոքրիկ

Մկնիկ ուզեց գողանալ, բայց այդպես էլ չկարողացավ։

Հայկ Բաբաջանյան

Դաշտում ես տեսա մի մեծ դդում,

Դդումը  դեղին էր և կլոր,

ՈՒ օրեր շարունակ աճեց մեծացավ,

Մարդիկ տեսան զարմացան։

Էմիլի Ենոկյան

Դդում,դդում,դդմածես 

Դպրոցում մեր արեցինք 

Ուրախ, զվարթ երգեցինք 

Մեծ հանդես բացեցինք:

Արթուր Գրիգորյան

Դաշտում մենք դդմի կտեր տնկեցինք,

Դդումն աճեց, մեծացավ

Ուրախացանք, զարմացանք

Մայրիկս ասաց մի համեղ բան սարքեմ դդմից։

Դանիելա Հովակիմյան

Դաշտի միջին 

Դեղին դդում 

Ու՞ր ես կորել 

Մոլոր դդում:

Լիլիա Գևորգյան

Դդմի կորիզ տնկեցինք, 

Դդում սիրուն աճեցրեցինք, 

Ու բոլորին զարմացրեցինք, 

Միասին  համտեսեցինք: 

Հայկ Հախվերդյան

Բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում։

Բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում։

Բնագիտատեխնիական ստուգատես

Սովորողն իր ընտանեկան դպրոցում ներկայացնում է իր բնագիտական գործունեությունը /բնագիտական փորձեր, կանաչ անկյուն կամ ծաղկանոց, բույսի կամ կենդանու խնամք և այլն/։

Կանաչ անկյան կամ ծաղկանոցի ներկայացում: Սերժ Հակոբյան

Անթափոն կենցաղ:Գայանե Գրիգորյան

Անթափոն կենցաղ։ Թափոնից ցնցուղի պատրաստում։ Ստելլա Ջանվելյան

Արհեստական ձյուն։ Լյուսի Անդրեասյան

Դանիելան խնամում է իր մուկիկներին։

Էպոքսիդային խառնուրդից տարբեր իրերի պատրաստում: Մալենա Հակոբյան

Պլաստիկ բաժակների վերամշակում։ Հայկ Հախվերդյան

Հետաքրքիր փորձեր Արփի Երեմյանից

Բնագիտական փորձեր: Արթուր Գրիգորյան

Պլաստիկ շշից ցնցուղի պատրաստում։ Հայկ Բաբաջանյան 🍾 🚿

Կանաչ անկյուն կամ ծաղկանոցի ներկայացում։ Յանա Թանդիլյան

Բնագիտական փորձ։ Յանա Թանդիլյան

Անթափոն կենցաղ։ Տեխնոլոգիական աշխատանք՝ պլաստիկից թիթեռներ։ Յանա Թանդիլյան

Բնագիտական փորձեր։ Կարապետյան Վահագն

Լիլիան խնամում է իր շնիկ Ֆիբիին։

Լիլիայի բնագիտական փորձերը