Աշխատանքային նախագիծ՝ 30․01-03․02․23

Աշխատանքային նախագիծ՝ 30․01-03․02․23

Փետրվար ամսվա դասարանական օրացույց

Դասացուցակ

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Read more
Հովհաննես Թումանյան «Կացին ախպեր»

Հովհաննես Թումանյան «Կացին ախպեր»

Մի մարդ գնաց հեռու երկիր՝ աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք՝ կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Read more
Փետրվար ամսվա դասարանական օրացույց

Փետրվար ամսվա դասարանական օրացույց

Ուսումնական երրորդ շրջանը մեկնարկում է հունվարի 30-ից
Ուսումնական երրորդ շրջանի՝ փետրվարի ուղեցույց

Դասարանական օրացույց 2022-2023 ուստարի

Փետրվարյան նախագծեր

Ուսումնական ճամփորդություններ՝

  • Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
  • Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի 

Առարկայական ամենամսյա ֆլեշմոբեր

Ծննդյան տոներ՝

18․02—Չախալյան Լևոն

«Տիառնընդառաջի ծես»

«Տիառնընդառաջի ծես»

Մասնասնակիցներ՝  2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Իրականացման տևողությունը՝ փետրվար 1-13

Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:

Խնդիրներ՝

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • Ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • Ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • Ծիսական միջավայրի ստեղծում:
Read more
Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Նախագծի նպատակը — Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին։

Նախագծի խնդիրները՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Read more