Համագործակցություն «Մաթեմն ամենուր» ջոկատի հետ:

Համագործակցություն «Մաթեմն ամենուր» ջոկատի հետ:

 Դիջիթեք 2023 ստուգատեսի ընթացքում «Զար զընգը» ջոկատի ճամբարականները սովորող-սովորեցնող նախագծով համագործակցեցին «Մաթեմն ամենուր» ճամբարային ջոկատի հետ:

Համագործակցության արդյունքում ավագները կրտսերներին ներկայացրին Excel համակարգն ու աշխատեցին Word խմբագրիչով:

Ակրոստիքոս «Ձյուն» բառով

Ակրոստիքոս «Ձյուն» բառով

Ձյան փաթիլներն իջան դանդաղ

Յանան տեսավ ուրախացավ,

Ու շուտ վազեց նա դեպի բակ

Նստեց սահնակ, սահեց ուրախ։

Հայկ Բաբաջանյան

Ձյան փաթիլները նստեցին

Յասամանի ճյուղերին,

Ու  փոքրիկները շատ ուրախ

Նորից ձյունով խաղացին:

Միլանա Մկրտչյան

Ձմռան գալուստը բարի

Յուրաքանչյուրին սիրելի,

Ու բոլորը շատ ուրախ

Նոր տարին նշեցին։

Էմիլի Ենոկյան

Ձմեռը կգա

Յոթ օրից

Ու իր փափուկ, սպիտակ ձյունով

Նորից հեքիաթ կպարգևի։

Մարկ Միքայելյան

Ձյունանուշն ու Ձմեռ պապը՝

Յուրաքանչյուրի սիրելի,

Ուրախ-ուրախ կարդացին

Նամակները բոլորի։

Արեն Ղազարյան

Ձյունը կամաց, հանդարտ, իջավ

Յուրաքանչյուր ծառի վրա

Ու երեխաները ուրախ

Նոր տարվա երգեր երգեցին։

Դավիթ Մանուչարյան

Ձյան փաթիլները նստեցին

Մերկացած ծառի ճյուղերին,

Երեխաները սահեցին,

Ռիտան, Ռիման ձնեմարդուկ սարքեցին։

Ստելլա Ջանվելյան

Ձմեռն եկավ,

Մանուկներն էլ ուրախացան,

Եղանակները ցրտեցին,

Ռադիոյով ամանորյա երգեր հնչեցին։

Հայկ Բաբաջանյան

Ձյունը թափվեց երկնքից         

Մեղմ ցուրտ եկավ հեռվից 

Եղանակը ցրտում է 

Ռադիոն ասաց՝ բուք է։ 

                         Լյուսի Անդրեասյան

Ձյունը եկավ փաթիլ -փաթիլ    

Յուրաքանչյուրիս բակում 

Ու իր սպիտակ փափուկ ծածկով  

Նոր տարի մեզ բերեց ։

Լյուսի Անդրեասյան

Ձյունը եկավ, չհապաղեց, 

Յուրան արագ դուրս վազեց, 

Ուրախ ձնագնդիկ խաղաց, 

Նստեց սայլը զարդարված: 

Հայկ Հախվերդյան

Ձյան փաթիլը պարելով, 

Մեզ բոլորիս զարմացնելով, 

Երկնքից իջավ ցած, 

Ռոբերտի ձեռքին պարզած: 

Հայկ Հախվերդյան