Աշխատանքային նախագիծ՝ 16․01-20․01․2023

Աշխատանքային նախագիծ՝ 16․01-20․01․2023

Ուսումնական ուղեցույցը հունվար
Հունվարյան բաց ստուգատեսներ
Ուսումնական ճամբարի ուղեցույց

Հունվարյան ճամբար 2023

Դասացուցակ

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի  «Զար զընգը» ջոկատ

Ճամբարային նախագծեր՝

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:05 — 11:50

4-րդ պարապմունք — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

Read more
Էմիլի արկածները։ Աստրիդ Լինդգրեն

Էմիլի արկածները։ Աստրիդ Լինդգրեն

 (hատված)

II-րդ մաս

 ………… և հանկարծ Էմիլի մայրը բացականչեց.

— Վա՜յ, ախր մենք մոռացել ենք Էմիլին: Նա վաղուց ցախատանն է:

  Հայրը վազեց ցախանոց, նրա հետևից սլացավ քույրիկ Իդան:

— Էմի՛լ, արդեն կարող ես դուրս գալ,- կանչեց հայրը՝ լայն բացելով ցախանոցի դուռը:

  Պատկերացնու՞մ ես՝ նա ինչպես ապշեց: Էմիլը ցախատանը չէր:

— Անպիտանը պատուհանով է փախել,- մտածեց նա:

   Բայց երբ պատուհանից նայեց ու տեսավ եղինջի բարձր ու անվնաս մացառուտները, լրջորեն անհանգստացավ:

— Չեմ պատկերացնում՝ նա ուր կարող է կորչել, — բացականչեց հայրը:

— Այստեղ ոչ մի հետք չկա: Կարող եմ հաստատ ասել, որ այստեղով մարդ չի անցել:

  Քույրիկ Իդան սկսեց լաց լինել: Ի՞նչ է պատահել Էմիլին…

Read more
Էմիլի արկածները: Աստրիդ Լինդգրեն

Էմիլի արկածները: Աստրիդ Լինդգրեն

                                                                           

(hատված)

I-ին մաս

Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:

    Այս անգամ էլ հայր Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …

-Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:

     Նա մտքի մեջ ընկավ, հետո մի անգամ էլ չորս կողմը նայեց: Հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ ցախատանը շատ մոտ գտնվող մառանի պատուհանը բաց է: Նրա գլխում իսկույն մի միտք փայլեց. Մի պատուհանից մյուսը տախտակ դնել և դրա վրայով մտնել մառան: Ճիշտն ասած, նա շատ էր հոգնել ցախատանը նստելուց և լավ էլ քաղցած էր:

    Էմիլը երկար մտածել չէր սիրում: Մի վայրկյան անց տախտակը դրված էր, և Էմիլը սողում էր նրա վրայով:

    Տախտակը ճռճռում ու ճկվում էր: Երբ Էմիլը ցած նայեց ու տեսավ եղինջի բարձր թփերը, վախից ճոճվեց, բայց շարունակեց սողալ և վերջապես հասավ մառան: Նա ետ հրեց տախտակը, որն անհետացավ ու շրխկոցով ընկավ ցախատան տախտակների վրա: Էմիլը գոհ էր իրենից, նա վազեց դեպի դուռը, բայց դուռը փակ էր:

-Այդպես էլ գիտեի, — հոգոց հանեց Էմիլը:- Բայց ոչինչ, շուտով նրանք կգան երշիկ վերցնելու, այն ժամանակ գնդակի նման դուրս կթռչեմ այստեղից:

  Նա  սկսեց հոտոտել: Մառանը լցված էր համեղ հոտերով: Շուրջը նայեց: Այ քեզ բա՜ն: Ինչքա՜ն ուտելիք կա: Իսկ մեջտեղի դարակում տնական երշիկներն են: Ինչ ճիշտ է, ճիշտ է՝ Էմիլը տնական երշիկ սիրում է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տրված բառերով ու արտահայտություններով զույգեր կազմի՛ր: Կարող ես նշել նույն գույնով:

Ա խումբ Բ խումբ

դուրս գալ Հոգոց հանել

մտածել մտքի մեջ ընկնել

հանկարծակի մի բան մտածել գլխում միտք փայլատակել

հառաչել դուրս պրծնել

2․Ըստ այս պատմության՝ ինչպիսի՞ն էր Էմիլի հայրիկը:

3․Ինչպիսի՞ն էր Էմիլը: Ճիշտ պատասխանն ընդգծի՛ր:

Խելացի, չարաճճի, լսող, հիմար, միամիտ, կռվարար, ճարպիկ, համառ, հետաքրքրասեր:

4․Տեքստում  նշի՛ր պատասխանդ հիմնավորող հատվածները:

5․Դու Էմիլին ինչո՞վ ես նման:

6․Իսկ ինչո՞վ ես տարբեր նրանից:

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբար 2023

Ճամբարային առաջին շաբաթվա աշխատակարգ

Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում «Զար զընգը» ճամբարային ջոկատն իրականացրել է հետևյալ աշխատանքները՝

Ազգագրության փառատոն

Բնագիտատեխնիական ստուգատես

 Դիջիթեք 2023 ստուգատես

«Զար զընգը» ռադիոյի թողարկումներ

Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում իրականացրել ենք նաև ուսումնական ճամփորդություն դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, որտեղ դիտել ենք Հրաշագործ ճամպրուկը ներկայացումը։