Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբար 2023

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում «Զար զընգը» ճամբարային ջոկատն իրականացրել է հետևյալ աշխատանքները՝

Ճամբարային երրորդ շաբաթվա աշխատակարգ՝ 23․01-27․01․2023

Դդմածես

Ազգագրության փառատոն

Բնագիտատեխնիական ստուգատես

 Մարզական ստուգատես

Համագործակցային այլ նախագծեր

Ազգային խաղերի ներկայացում

Ազգային խաղերի ներկայացում

Արևելյան դպրոցում այսօր ամփոփեցինք հունվարյան ճամբարը՝ դասարան-լաբորատորիաները վերածելով ստուգատեսային հարթակների։

«Զար զընգը» ջոկատի ճամբարականները ներկայացրին ճամբարի ընթացքում յուրացրած ազգային խաղերը։

Նեյրոհոգեբանական խաղ Սուսաննա Չալիկյանի հետ

Նեյրոհոգեբանական խաղ Սուսաննա Չալիկյանի հետ

Հունվարյան ճամբարի ընթացքում Արևելյան դպրոցի «Զար զընգը» և «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականները ընկեր Սուսաննայի հետ խաղացին «Փորձիր կրկնել» նեյրոհոգեբանական խաղը:

Դդմային կերպարներ, դդմային հորինուկներ

Դդմային կերպարներ, դդմային հորինուկներ

Դդմածես

 Paint նկարչական ծրագրով սովորողները ստեղծեցին իրենց դդմային կերպարներին, պատմեցին նկարի մասին։

Լինում է չի լինում մի մայրիկ դդում է լինում։ Նա ունի մի փոքրիկ երեխա։ Մի օր մայրիկը և իր փոքրիկը գնացին այգի, երեխան ուզեցավ ճոճորան նստել, մայրիկը օգնեց նրան նստել և սկսեց ճոճորվել։ Դա բալիկի ամենաուրախ օրերից մեկն էր։

Դանիելա Հովակիմյան

Բարև Ձեզ։ Ես Սուպեր դդումն եմ։ Այսքան պատրաստվել, գեղեցկացել եմ , որ վաղը մասնակցեմ Ղափամայի ծեսին։ Ղափամայի ծեսը տեղի է ունենալու Արևելյան դպրոցում։

Սերժ Հակոբյան

Լինում է չի լինում մի փոքիկ դդում։ Այս դդումը գնում է իր հիվանդ պապիկի մոտ ու տանում է կարկանդակներ։ Պապիկը շատ է ուրախանում և կարկանդակները ուտելուց հետո առողջանում է։ Նրանք միասին խաղում են և մուլտֆիլմ նայում, իսկ հաջորդ օրը՝ նշում են ղափամայի ծեսը։

Արփի Երեմյան

ԴԴՄԵ ԴԴՄԱԹՈՒՅՆ ՏԱՆԿԸ

Մի օր Դդմաթույն տանկը գնում է հեռու, շատ հեռու մի վայր և հանդիպում թշնամուն։ Սկսում են կռվել անդադար ու կրակել միմյանց ուղղությամբ և այնքան են կրակում, որ վերջում Դդմաթույնը հաղթում է։ Դդմաթույնը որոշում է շարունակել իր ճանապարհորդությունն ու հանդիպում է ավելի մեծ տանկի՝ իր նման կազմված ամբողջովին թույնից, անունն էլ Սուզերայն։ Ծանոթանում են, ընկերանում ու որոշում են վատ, թշնամի տանկերին միասին կրակել ու միասին պայքարել չարերի դեմ։

Գալստյան Լեո

Ղազարյան Արեն

Էմիլի Ենոկյան

 

Հայկ Բաբաջանյան

Գայանե Ստամբուլցյան

Ալվարդ Բրուտյան

Գայանե Գրիգորյան

Դդմանկարչություն

Դդմանկարչություն

Դդմածես նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի «Զար զընգը» ջոկատի ճամբարականներն ընկեր Զառայի հետ իրականացրեցին դդմանկարչություն, որի արդյունքում մեր դդումները ձևավորվեցին հետաքրքիր զարդանախշերով ու գույներով։

Տարեդարձ է այսօր

Տարեդարձ է այսօր

Հունվարի 25

Շնորհավորում ենք մեր դասընկերուհի Միլանա Մկրտչյանին ծննդյան տոնի առթիվ: Մաղթում ենք առողջ, անհոգ ու անակնկալներով լի մանկություն: Մենք քեզ շատ ենք սիրում:

Շնորհավոր տոնդ

Մարզական հանդիպում Արևմտյան դպրոցում

Մարզական հանդիպում Արևմտյան դպրոցում

Հունվարյան ճամբարի ընթացքում այսօր Արևմտյան դպրոցի մարզասրահում Արևելյան և Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիներն իրականացրեցին մարզական պարապմունք, որի ընթացքում ընկեր Միլենայի հետ մարզվեցին, իսկ հետո խաղացին մարզական խաղեր: